Ինչպես խուսափել երակների վարիկոզ լայնացում. 6 եղանակ

Վարիկոզը միշտ համարվել է էսթետիկ խնդիր, քանի որ երակները կարմիր կամ մանուշակի գույն ունեն, որն էլ կտրուկ արտահայտվում է մաշկի ֆոնին: Բացի դրանից, առողջության խնդիրը նույնպես կարևոր է, քանի որ լայնացած երակները կարող են հարուցել ծանրության զգացողություն, այլ տհաճ նշաններ:

Երակների վարիկոզ լայնացման կանխարգելումը

Վերահսկեք ձեր քաշը

Վարիկոզ երակների առաջացումը ճարպակալման կամ ավելորդ քաշի հիմնական հետևանքներից մեկն է: Ավելորդ քաշը կանխում է դեպի երակներ արյան նորմալ հոսքը, ինչն էլ մազանոթներում բորբոքային ռեակցիա է առաջացնում:

Խորհուրդ`

Հարմար կոշիկ հագեք

Լայն, հարմար, ցածրակրունկ կոշիկի ընտրությունը կարող է որոշիչ դառնալ մարմնի ստորի հատվածում արյան շրջանառության հետ կապված խնդիրների դեպքում:

Խորհուրդ`

Խուսափեք բարձրակրունկ կոշիկներ հագնելուց: Դրա բարձրությունը չպետք է գերազանցի 5 սմ-ը:

Շատ ջուր խմեք

Քիչ ջուր խմող մարդիկ հաճախ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ են ունենում՝ նրանց համեմատությամբ, ովքեր 2 լիտրից պակաս ջուր օրական չեն խմում:

Օրգանիզմի բոլոր ֆունկցիաների համար կենսականորեն կարևոր այս հեղուկն օգնում է արյունը պահել կատարյալ հեղուկ վիճակում` թեթևացնելով մարմնի յուրաքանչյուր հատվածից նրա անխափան վերադարձը դեպի սրտամկան:

Խորհուրդ`

Համոզվեք, որ դուք օրական 6-8 բաժակ ջուր եք խմում:

Եթե դուք այդքան ջուր չեք կարող խմել, ձեր խմած ջրի մեջ կիտրոն ավելացրեք կամ ջրի փոխարեն խմեք խոտաբույսերով թուրմեր կամ էլ բնական մրգային հյութեր:

Չափազանց նեղ հագուստ մի կրեք

Դժվար է դրան հավատալ, բայց չափազանց նեղ հագուստ կրելը կարող է նպաստել ոտքերում և անոթներում վարիկոզի առաջացմանը:

Ջինսերը, գոտիները ու հագուստի այլ առարկաներ, որոնք չափից առավել են սեղմում ոտքերը` խանգարելով արյան շրջանառությանը, ժամանակի հետ այս էսթետիկ խնդիրն են հարուցում:

Խորհուրդ`

Լայն հագուստ կրեք: Հագուստը պետք է լինի փափուկ կտորներից կարված ու լավ օդափոխվող:

Տաբատ և այլ հագուստ գնելիս կարևոր է ճիշտ չափսն ընտրել:

Բարձրացրեք ոտքերը

Այնպիսի պարզ բան, ինչպիսին ոտքերը բարձրացնելն է, կարող է բարելավել արյան շրջանառությունը ու կանխել երակների վարիկոզ լայնացումը:

Խորհուրդ`

Խուսափեք աղի չափից շատ օգտագործումից

Աղը մեր խոհանոցի ամենից հաճախ օգտագործվող համեմունքներից է: Ցավոք, այն գրեթե հնարավոր չէ իսպառ բացառել մեր սննդակարգից: Բայց շատերը չգիտեն, որ աղի չափից առավել օգտագործումը հանգեցնում է առողջության հետ կապված զանազան խնդիրներ ունենալուն:

Աղը հեղուկը պահում է օրգանիզմում: Դա հարուցում է այտուցներ և բորբոքումներ, որոնք խոչընդոտում են արյան շրջանառությանը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է ցելյուլիտի ու արյան վարիկոզ լայնացման առաջացման վրա:

Խորհուրդ`


  • Սահմանափակեք աղի կիրառությունը` այն փոխարինելով ավելի օգտակար համեմունքներով:
  • Ստուգեք ձեր գնած մթերքների պիտակները, որպեսզի տեսնեք, թե որքան աղ են դրանք պարունակում:
  • Դուք կարող եք օգտագործել ծովային կամ հիմալայան աղ կերակրատեսակներ պատրաստելիս, այլն էլ` քիչ քանակությամբ: Այս տեսակներն ավելի օգտակար են, քան սովորական աղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment