Հայաստանն ու Անգոլան վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր են ստորագրել • Tribune.am

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Անգոլայի արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Leave a Comment