
Ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից ձեռք բերվող վառելիքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա։
Այդպես նա մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Հանրապետության հետագա էներգետիկ քաղաքականության վերաբերյալ։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Երևանը մտադիր է գազ գնել «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։