Մոսկվան սպառնում է Երևանին ավելի քան մեկ միլիարդ դոլարի կորստով, եթե գազի մատակարարումն իրականացվի շուկայական գներով

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» մայրուղային գազատարով։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ Որքա՞ն տևեց դադարը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ գազատարով մատակարարումները դադարեցվել էին սեպտեմբերի 15-ին՝ պլանային վերանորոգման հետ կապված: Իսկ այդ օրերի ընթացքում Հայաստանը սեփական սպառումն ապահովում էր Աբովյանի գազապահեստարանում կուտակված ծավալների շնորհիվ: Բացի այդ, մենք հնարավորություն ունեինք «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակներում գազի մի մասը սեփական պահանջների համար օգտագործել: Որևէ խնդիր չառաջացավ: Ոմանք Հայաստանում խոսում էին այն մասին, որ այդ վերանորոգումը ընդամենը պատրվակ է, իսկ իրականում գազամատակարարման դադարեցումը հետապնդում է քաղաքական նպատակ և Հայաստանի դեմ ճնշում գործադրելու գործիք է»,-ասել է Երկանյանը:

Բայց Ռուսաստանի կողմից գազի մատակարարման դադարեցման վտանգը իսկապես ակտուալ է: Ի՞նչ այլընտրանք կարող է լինել ռուսական գազին: Իսկ Բաքվում ի՞նչ են ասում Հայատանին գազ մատակարարելու հնարավորության մասին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment