Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գեորգի Հարությունյանը՝ 31-րդ, և Արթուր Ղարիբյանը՝ 75-րդ րոպեներին։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
