ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարին

Սեպտեմբերի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը շնորհավորեց Լ. Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Leave a Comment