Արարատցեմենտը՝ 200 հազար դոլարո՞վ․ Ծառուկյանի խոսնակը հակադարձում է • Tribune.am

«Արարատցեմենտ» գործարանի սեփականաշնորհման վերաբերյալ պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե այն Գագիկ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները սեփականաշնորհել են ընդամենը 200 հազար դոլարով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ գործարանի բաժնեմասերն իսկապես ձեռք են բերվել 200 հազար դոլարով, սակայն Ծառուկյանը ստանձնել է նաև գործարանի պարտավորությունների մարումը։

«Միայն գազի պարտքը կազմել է շուրջ 7 միլիոն դոլար, որը վճարվել է։ Այս տարիների ընթացքում գործարանում տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվել, այն բարեկարգվել է և մշտապես ապահովել ավելի քան 1000 աշխատատեղ»,– նշել է Տոնոյանը։

Leave a Comment