Կեղծ ամսաթվով վկայություններ. ինչ է ներկրվել եկեղեցու անվան տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կեղծ ամսաթվով վկայություններ. ինչ է ներկրվել եկեղեցու անվան տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույցի» այսօրվա հյուրն է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Սարոյանն անդրադարձել է Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին.

«Հասցրել եմ ծանոթանալ. որոշ բաների մասին տեղյակ էի, որոշ բաներ նորություն էին անգամ ինձ ու, կարծում եմ, նաև շատերի համար։ Զեկույցը գնահատում եմ օբյեկտիվ։ Իրո՛ք, ճգնաժամ է Հայոց եկեղեցում, բավականին խոր ճգնաժամ է, և, կարծում եմ, կարելի էր որոշ բաներ էլ ավելացնել կամ ապագայում նկատի ունենալ, մանավանդ որ մենք բարձրաձայնել ենք այդ մասին։ Խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրություններում պաշտոնական անվան փոփոխմանը՝ առանց որևէ կանոնական հիմքի։ Այսինքն՝ ի՞նչ են արել. նախկին սովետական երկրների թեմերում և Արևելյան Եվրոպայի նախկին սովետական ճամբարի երկրների թեմերի կանոնադրությունների մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հավելել են «ուղղափառ» մակդիրը»։

Եպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցու փաստացի պետն իր կառավարման 27 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ ազգային-եկեղեցական ժողով չի հրավիրել, մինչդեռ եկեղեցու կանոնադրությունը պահանջում է, որ 7 տարին մեկ Ազգային-եկեղեցական ժողով հրավիրվի։

«Դա Հայոց եկեղեցու բարձրագույն ժողովրդական մարմինն է, որն ընտրում է նաև կաթողիկոս։ Ե՛վ ամենակարևոր կանոնադրական փոփոխությունները, և՛ բարեկարգությունը, և՛ բոլոր տեսակի կարևորագույն հարցերն այդ ժողովի որոշմամբ են լուծվում։ Իսկ ի՞նչ է արել. դրա փոխարեն կեղծ ժողով է արել, ժողովրդական մարմին է ստեղծել՝ եկեղեցական-ներկայացուցչական ժողով, որը չունի որևէ կանոնադրական հիմք»։

Գևորգ եպիսկոպոսի խոսքով՝ ազգային-եկեղեցական ժողով վախեցել է հրավիրել, որովհետև միշտ կոնֆլիկտների մեջ է եղել՝ կա՛մ պատրիարքությունների հետ, կա՛մ տարբեր հարցերում։ Դա հատկապես սրվեց, երբ հրապարակվեց իր՝ կին և երեխա ունենալու վերաբերյալ փաստը, որը մինչ այժմ չի հերքվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment