ՀՀ-ում այս պահին սպասվո՞ւմ է բնական գազի թանկացում. ՀԾԿՀ-ն մանրամասնել է • Tribune.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին բնական գազի սակագնի թանկացման մասին տեղեկատվություն չունի, ներկայացված հայտեր չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում բնական գազի սակագնի հնարավոր թանկացման մասին։ Ավելին՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ոչ միայն գազի գնի թանկացում է սպասվում Հայաստանին, այլև նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցվելու է գազամատակարարումը Հայաստանին։

Նշենք, որ գազի գնի թանկացման համար նախ մատակարար ընկերությունը, այս դեպքում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, սակագների վերանայման կամ բարձրացման հայտ պետք է ներկայացնի կարգավորող մարմնին։ Դրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուսումնասիրում է հայտը, հաշվարկների հիմնավորվածությունը և հավասարակշռում սպառողների ու ընկերության շահերը։ Այս ամենից հետո էլ ՀԾԿՀ-ն հաստատում է վերջնական սակագինը՝ մերժելով կամ փոփոխելով ներկայացված թանկացման չափը։ ՀԾԿՀ-ից հայտնեցին, որ նման հայտ չեն ստացել, իսկ Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով, սեպտեմբերի 25-ին։

Leave a Comment