ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

Սեպտեմբերի 25-ին ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։

 Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment