Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում։ Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մասնավորապես`Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: