Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման համար անհրաժեշտ կլինի նոր գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանից Հայաստան գազի հնարավոր մատակարարումների վերաբերյալ։
«Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցության վերսկսումը, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ դրական քայլի մասին»,- ասել է Շևցովը։
Շեվցովը նշել է, որ նոր գազատարի կառուսումը արդարացված կլինի միայն րկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի առկայության դեպքում։
ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս պաշտոնյաները դեռ մայիսից հայտարարել էին ՀՀ մատակարարվող գազի գնի շուրջ հնարավոր վերանայումների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, ակնարկել էր, թե ռուսական գազի թանկացման դեպքում ՀՀ-ն ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»։
Կարդացեք նաև՝
ՌԴ-ի պահանջները չկատարելու դեպքում ՀՀ գազամատակարարումը կարող է դադարեցվել․ ԶԼՄ
Գազի թանկացման դեպքում կբարձրացնենք 102-րդ ռազմաբազայի վարձավճարը․ Գաբրիելյան
Կարապետյանը տնտեսական ռիսկեր է տեսնում․ ֆիննախում վատատես չեն
