«Ասեմ․
Կարծում եմ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներողություն եմ խնդրել
Բայց էդ բառապաշարը, էդ լեքսիկոնը, հանրային էդ պահվածքը…
Ես շատերի հետ եմ իմ ֆորմատի հարցազրույցներ անում, ու կարծում եմ իմ լսարանն ու կոլեգաները գիտեն, որոչ մի չարություն չկա դրա մեջ
Էսօրվա ռեպորտաժս յութուբում կլինի շաբաթ օրը, կդիտեք ու ինքներդ կհամոզվեք դրանում։
Բարի եղեք։

Հիշեցնենք, որ երեկ Կամ Թովմասյանը տեսանյութ էր հրապարակել և գրել․
«Արուսիկ Տիգրանյան, երբ ես դու շնորհք սովորելու, նաև հարգանք կոլեգայի հանդեպ ու քո անձնակարդակ, լկտի պահվածքով չես խանգարելու շատերին, այս դեպքում կոնկրետ իմ թիմին աշխատել։ Լավ, դու ինքանասիրություն չունես, աղջիկ ջան, էսքան ապո՞ւշ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: