Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և նրա ընտանիքը ստացել են սպառնալից հաղորդագրություններ: Նույն օրը նաև երկրի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկայի և նրա կնոջ հասցեին պայթեցման սպառնալիք է ստացվել։
Վարչապետին ուղղված հաղորդագրության մասին հայտնել է Սլովակիայի կառավարության գրասենյակի մամուլի ծառայությունը։ Համապատասխան մարմինները հետաքննում են սպառնալիքը։
«Կառավարության գրասենյակը այս պահին իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չի տա», – ասվում է հայտարարության մեջ։
Այս միջադեպից հետո Ֆիցոյի՝ սեպտեմբերի 25-ին գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկայի համար նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։