
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասվեց, որ պետական ծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացումը կոռուպցիայի կանխարգելումն ապահովող գործիք է: Բայց հարկ է նշել, որ այդ քայլի արդյունավետությունը պետք է չափելի լինի: Այսինքն, պետք է ասվի, թե պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան դրամական արտահայտությամբ ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է ֆիքսել պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիայի մեկնարկային վիճակը, որպեսզի ձեռնարկված միջոցների արդյունավետությունը հնարավոր լինի ժամանակի մեջ գնահատել»:
Աղբյուրը` Արման Մելիքյան