Անկարան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում։
«Քանի դեռ պատերազմը շարունակվում է, դրա հումանիտար, տնտեսական և քաղաքական հետևանքները շարունակում են խորանալ։ Հենց որ անհրաժեշտ քաղաքական կամքը դրսևորվի, Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու և խաղաղության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում», — նշել է նա։
Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ այս պահին երկրի գլխավոր առաջնահերթությունը Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգությունն է։
Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է համագործակցել երկու երկրների հետ՝ քաղաքացիական նավագնացության, առևտրային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու նպատակով։