Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ երկրի սահմանն ու անվտանգությունը պաշտպանելու՝ թիվ մեկ պատասխանատվության հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան:
Իրական Հայաստանի սրբագրված սահմանադրության մեջ, հավանաբար, հենց դա՛ կլինի վարչապետի գլխավոր գործառույթը: Արձաններին բռնաբարելու տենչով տոգորված կուսության պաշտպան Գանդի. վատ չի հնչում:
ԵՊՀ դասախոս, գրականագետ Լևոն Ներսիսյանի՝ ժամանակին ուսանողներից մեկին ասված խոսքը հիշեցի. «Ողբամ զքեզ և հռհռամ ի վերայ քո»»: