Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է Արաբական Միացյալ Էմիրություններին հյուրընկալել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը՝ պատերազմի ավարտի շուրջ քննարկումների նպատակով։
Զելենսկիի խոսքով՝ Կիևը սպասում է Վաշինգտոնի առաջարկին հանդիպման կոնկրետ ժամկետի վերաբերյալ։ ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն քննարկել են բանակցությունների մանրամասները, որոնք պետք է փոխանցվեն նաև ռուսական կողմին։
Զելենսկին նշել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում կողմերը կաշխատեն առաջարկների շուրջ՝ ակնկալելով նոր հեռանկար կամ կոնկրետ արդյունք։
