Հռոմի պապը քննադատել է միջուկային սպառազինության մրցավազքն ու որոշ տեխնոլոգիական միտումներ

Հռոմի պապը քննադատել է միջուկային սպառազինության մրցավազքն ու որոշ տեխնոլոգիական միտումներ

Հռոմի պապ Լեոն XIV-ը հայտարարել է, որ միջուկային զենքի առկայությունը անվտանգության երաշխիք համարելը սխալ պատկերացում է, որը նպաստում է սպառազինությունների նոր մրցավազքի։

Նրա խոսքով՝ խաղաղությունը ուժերի հավասարակշռության վրա չի հիմնվում, այլ կառուցվում է երկխոսության և արդարության միջոցով։

Պապը նաև մտահոգություն է հայտնել գիտության և տեխնոլոգիաների որոշ ժամանակակից կիրառությունների վերաբերյալ՝ նշելով գենետիկ մանիպուլյացիան, փոխնակ մայրությունը, օրգանների առքուվաճառքը և «ծրագրավորված մահվան» առաջարկը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու կյանքի պաշտպանությունն ու փոխադարձ հարգանքը բոլորի պատասխանատվությունն են։

«Սխալ պատկերացում կա, թե միջուկային զենք ունենալը անվտանգության երաշխիք է, ինչը խթանում է սպառազինությունների նոր և դժվար վերահսկելի մրցավազքը։ Մինչդեռ խաղաղությունը ուժերի հավասարակշռություն չէ, այն ամեն օր կերտվում է երկխոսության և արդարության միջոցով»,- հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment