ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար, և Հայաստանի համար այն զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից իրականացվող մատակարարումները։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների տրամաբանության մեջ հերթական ճնշման միջոցն է օգտագործվում։ Այս անգամ արդեն խոսքը ոչ թե գազի գինը բարձրացնելու, այլ գազից հրաժարվելու մասին է։ Համակարգված փորձ է արվում գազի հարցը դարձնել կամ գազի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը էլ ավելի խորացնել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանն ի պատասխան քաղաքագետն ասաց. «Ես կարծում եմ՝ լավագույն պատասխանը կլինի շարունակել այն քաղաքականությունը, որը տանում է»,- շեշտել է քաղաքագետը։
