«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
«Այս հարցը մենք 2018-ից ի վեր տալիս ենք, և ցավով պետք է նշեմ, որ «այո» պատասխանը մեզ մոտ կայուն աճ է գրանցում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«54%-ը նշել է՝ այո՛, կան քաղբանտարկյալներ։ Այդ 54% -ին խնդրել ենք պատասխանել, թե ո՞ւմ են համարում քաղբանտակյալ։ 54%-ից 53%-ը նշել է Ռոբերտ Քոչարյան, 42.1%-ը նշել է Գագիկ Ծառուկյան, 23.4%-ը՝ Սամվել Կարապետյան, 10.5%–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս, 5.8–ը՝ Անդանիկ Թևանյան, 5.3–ը՝ Վարդան Ղուկասյան, 4.1–ը՝ Արեգնազ Մանուկյան, 2.9–ը՝ Սեդրակ Քոչարյան։ Այլ պատասխաններ տվել է17.5 տոկոսը։
Մենք տեսնում եք, որ առաջին երկու տեղերում են Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը, որոնք կալանքի մեջ են։ Սամվել Կարապետյանը և Բագրատ արքեպիսկոպոսը իրենցից նվազ ցուցանիշ են գրանցել, որովհետև նրանք գտնվում են տնային կալանքի մեջ, և մեր քաղաքացիներն այդքան էլ չեն ընկալում տնային կալանքը՝ որպես բանտարկություն։ Դա այդպես չի, որովհետև ամեն դեպքում նրանք սահմանափակումներ ունեն»,–ասաց Նավասարդյանը։