Ալիևը Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, մինչդեռ ձևավորվող «Զանգեզուրի միջանցք»-ը, որը հայտնի է նաև որպես TRIPP փոխկապակցվածության երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց և նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիայի տարածքում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»,- նշել է նա: