Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)


Տեսանյութ


Վերին Լարսը փակ է։ Մոտ հազար մարդ է մնացել ռուս-վրացական սահմանին։ Այս մասին հայտնում է SHOT-ը։

Սահմանի մոտ կիլոմետրանոց երկարությամբ հերթեր են գոյացել և որոշ մեքենաներ մնացել են վրացական Կոբի գյուղի կայանատեղիում։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան մեկնաբանել է   ռուս-վրացական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով երթևեուկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար։ Սահմանափակումն ուժի մեջ է մինչև հետագա ծանուցումը։

Հորդառատ անձրևներից հետո Դևդորակի կիրճում ջրի մակարդակը բարձարացել է, ինչը մեծացնում է սելավի առաջացման վտանգը»։ Մամուլի ծառայության տվյալներով՝ զբոսաշրջիկների համար ներկայում վտանգ չկա. Սահմանային գոտում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են և վտանգավոր գոտի մուտքը սահմանափակված է մինչև իրավիճակի կայունացումը։ Սահմանային երթևեկության վերսկսման ժամկետի մասին  դեռևս տեղեկություններ չկան։

Վերին Լարսով Վրաստան կամ Վրաստանից ուղևորություն պլանավորողներին խորհուրդ է տրվում մեկնելուց առաջ ստուգել անցակետի կարգավիճակը։



Leave a Comment