Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ նավերը Հորմուզի նեղուցից մոտ 400 կմ հեռացել են։ Նրա խոսքով՝ դա վկայում է Իրանի ռազմական հաջողության մասին։
Մոհեբին չի ներկայացրել նավերի անունները կամ դրանց գտնվելու վայրի ստուգելի տվյալներ։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առճակատումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի ներկայացրած յոթ պայմանները չեն կատարվել։
Իրանցի պաշտոնյան զգուշացրել է, որ նոր հարձակման դեպքում Իրանը կարող է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, կիրառել այլ տեսակի զենքեր և փոխել թիրախները։
