Բուրյաթիայում մեկ օրվա ընթացքում վերացրել են մարդկանց համար վտանգ ներկայացնող 9 արջ։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրում գրանցվել է գիշատիչների՝ բնակավայրեր դուրս գալու 21 դեպք, հայտնում է հանրապետության բնության վերահսկողության ծառայությունը։
«Բոլոր դեպքերով պետական որսորդական տեսուչները, որսորդների խմբերի հետ համատեղ, աշխատանքներ են իրականացրել Ուլան-Ուդեի մերձակայքում և հանրապետության շրջաններում։ Իրականացված միջոցառումների արդյունքում կարգավորվել է 9 արջի թվաքանակը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում վերացվել է 271 արջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ արջերի՝ բնակավայրեր շարունակվող դուրս գալու պատճառով Բուրյաթիայի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել անտառներ այցելելուց և զգուշություն ցուցաբերել անտառային տարածքների հարևանությամբ։
