Հութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին


Միջազգային


Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) իրանամետ շարժման զինյալները հարվածներ են հասցրել Էր-Ռիադում գտնվող կարևոր օբյեկտին և Սաուդյան Արաբիայի պետական «Saudi Aramco» ընկերության օբյեկտներին՝ թագավորության արևմուտքում գտնվող Յանբու քաղաքում։

Այս մասին հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերը  իրականացրել են երկու ռազմական գործողություն․ առաջինը թիրախավորել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գտնվող կարևոր օբյեկտը, իսկ երկրորդը՝ Յանբուում գտնվող «Aramco»-ի օբյեկտները», — ասվում է հայտարարության մեջ։

Նրա պնդմամբ՝ գործողությունների ընթացքում կիրառվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, իսկ թիրախները հաջողությամբ խոցվել են:

Միևնույն ժամանակ Ֆրանսիան զինծառայողներ և ռազմական տեխնիկա կուղարկի Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության համար։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Leave a Comment