25.09.2026 | 15:06
Հայաստանում իշխող ուժը նման է մի անհույս վիճակում գտնվող, թերևս կարելի է ասել՝ թունավորված կենդանու, որի մարմինը մահացու հիվանդ է, և նրանից նեխած հոտ է գալիս: Բայց այն շարունակում է գրավիչ լինել այն անհայրենիք անհատների կամ խմբերի համար, որոնք դեռ փորձում են այդ նեխող կենդանուց ինչ-որ նյութական շահ ակնկալել:
Այս տեսակի զանգվածն իր բովանդակությամբ, կարելի է ասել, այնքան է լյումպենացվել, որ կողքից նայելիս թվում է, թե սրանք պարզապես ազգ ու հայրենիք չունեն: Նրանք այնքան անհամաչափ են մտածում և գործում, որ իրենց վարքով ու բարքով այլևս ոչ մի խղճահարություն չեն առաջացնում նույնիսկ ժողովրդի մեծամասնության մոտ:
Սրանք նման են շախմատի քարերի. ինքնուրույն չեն կարողանում ոչինչ անել, որովհետև ստրուկը չունի ինքնուրույն մտածելու ունակություն, առավել ևս, երբ խոսքը վեհ ու ազգային գաղափարների և բարոյական օրենքների մասին է: Սրանք պարզապես հնազանդվում են և անում միայն այն քայլերը, որոնք թելադրում է իրենց վրա իշխանություն ունեցողը:
Արդեն փաստ է, որ այս նեխած կենդանուց ազատվելու ելքն այլևս ընտրությունները չեն կարող լինել: Արդյո՞ք կա ինչ-որ մեկը (բացի նեխող զանգվածից), որ իր տան աղբը թափելու համար դարձյալ ընտրությունների է սպասում: Կա՛մ աղբը կմնա քո տանն այնքան, մինչև քեզ էլ իր պես աղբ դարձնի, կա՛մ դու այն կտանես այնտեղ, որտեղ պետք է գտնվի ըստ օրենքի:
Հ.Գ.
Թերևս այս նկարներին նայելով է միայն կարելի հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ է ապրում Հայաստանի ժողովուրդը: