Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) երկրորդ վերանայման շրջանակներում բարձրացված հարցերը:

Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականությանը: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ցուցաբերված տեխնիկական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment