Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է

Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։ Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Վարորդներին հորդորում ենք նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։ Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment