Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

25 Սեպտեմբերի, 2026

GALLUP-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ այն տեսակետն ունի, որ բնակավայրը հայկական է, և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։

Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22–24-ը անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Հարցվածների 59%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։

Միաժամանակ, 21%-ը կարծում է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։

Հարցվածների 6,4%-ը նշել է, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին։

3,5%-ը այլ պատասխան է տվել, իսկ 10,1%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի:

Leave a Comment