TRIPP անունով ձևավորվող «Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Բաքվի դերը․ Ալիև

Ադրբեջանը, գտնվելով Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ միջանցքների խաչմերուկում, դարձել է կարևոր օղակ և դարպաս Ասիայի ու Եվրոպայի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով Ադրբեջանում անցկացվող 2-րդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին։

«Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է նաև որպես TRIPP երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց, և նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»,– ասվում է Ալիևի ուղերձում։

Leave a Comment