Ռուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


«Շահեդ» անօդաչու թռչող սարքը մխրճվել է Կիևի Պեչերսկի շրջանում գտնվող բազմահարկ շենքի մեջ: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Հարձակման հետևանքով զոհվել է 14-ամյա դեռահաս, առնվազն յոթ մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Փրկարարները հայտնել են նաև Օդեսայի մարզում զոհված կնոջ և մեկ վիրավոր տղամարդու մասին։

Նշվում է, որ հարվածների հետևանքով կարող են վիրավորների և զոհերի թիվն աճել, քանի որ փրկարարները դեռ շարունակում են աշխատել հարվածների վայրում:


Leave a Comment