Հաղորդման առաջին հատվածում հյուր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Մարիամ Վարդանյան։
Թեման. Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը մեկտեղում է համերգներ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ և կոմիտասյան ընթերցումներ։ Փառատոնի ծրագրում Կոմիտասը կներկայացվի ոչ միայն որպես մեծագույն երաժիշտ, այլև որպես մշակութային ժառանգություն, որը շարունակում է ապրել և նոր մեկնաբանություններ ստանալ։
Հաղորդման երկրորդ հատվածում հյուր՝ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Թովմա քահանա Անդրեասյան:
Թեման. Երգի պրեմիերա։ Ինչպե՞ս ծնվեց նոր ստեղծագործությունը, և ի՞նչ խորհուրդ է պահում հոգևորականի ու արտիստի՝ Շուշան Պետրոսյանի հետ համագործակցությունը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։