
«Ինչպե՞ս ստացվես, որ միացաք Նիկոլ Փաշինյանին, արդյոք արդեն կիսում եք իր օրակարգը», «ինչի՞ դիմաց ՔՊ-ն ձեզ աջակցեց», «արդյո՞ք կիսում եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը»,- լրագրողները հարցերով դիմեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով ՏԻՄ ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ «Եթե չկիսեի, կոալիցիա չէինք կազմի»,- նշեց Առուշանյանը՝ չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին։