«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց Իջևանում


Մշակույթ


Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես եկավ Իջևանի մշակույթի պալատում՝ ներկայացնելով «ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ» ներկայացումը՝ երկու ցուցադրությամբ։

Ներկայացման բեմադրիչն է Սերգեյ Եղիկյանը։

«Վերջին հանգրվան» ներկայացման առաջնախաղը Վանաձորում կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։

Ներկայացումը բեմադրվել է Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա։ Այն պատմում է Հայաստանից արտագաղթած ընտանիքի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում։

Ընտանիքի հայրը հիվանդանում է, իսկ մահից առաջ իր վերջին ցանկությունն է հայտնում՝ ցանկանում է, որ իրեն թաղեն Հայաստանում։

Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը պնդում է, որ հոր աճյունը պետք է տեղափոխել Հայաստան և կատարել նրա վերջին ցանկությունը, մինչդեռ որդին դեմ է՝ պատճառաբանելով, որ ինքը բնակվում է ԱՄՆ-ում և չի կարող Հայաստանում թողնել հոր գերեզմանը՝ առանց հետագայում այն խնամելու հնարավորության։

Ներկայացման միջոցով բարձրաձայնվում են հայրենիքից հեռանալու, վերադարձի, ընտանիքի, հիշողության և ազգային արմատների հետ կապված հարցեր։

Ներկայացման մեջ ընդգրկված են «Բոհեմ» կամերային թատրոնի դերասանները։



Leave a Comment