Եկեղեցու դեմ արշավը որևէ հիմք չունի․ քաղաքական վրեժխնդրության հարց է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մենք լուրջ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ՝ թե վեհափառների հետ խորհրդակցելով, թե միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի միջոցով զորակչության կոչեր ապահովելով։ Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ արշավը որևէ հիմք չունի, սա քաղաքական վրեժխնդրության հարց է։

«Դժբախտաբար, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին»,- նշել է նա։

Leave a Comment