Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել

Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել

Աթենքի կենտրոնում ուժգին պայթյունի հետևանքով երկհարկանի շենք է մասնակիորեն փլուզվել, հաղորդում է Reuters-ը։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Վնասվել են կայանված ավտոմեքենաները, պայթյունի հարվածային ալիքը վնասներ է հասցրել նաև այդ տարածքի խանութներին։ Ոստիկանությունը հայտնել է, որ փրկել է հարակից շենքում արգելափակված երկու կնոջ։ Նաև հաղորդվում է, որ տուժել է անցորդ։

Leave a Comment