Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում մասնակցել է Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի իր գործընկերների հետ քննարկել է համաձայնագրի ինստիտուցիոնալացման գործընթացը։

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ֆիդանը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։

Կողմերը գնահատել են համաձայնագրի շրջանակում համագործակցության ինստիտուցիոնալացման նպատակով ընթացող տեխնիկական բանակցությունների ներկա փուլը։

Քննարկվել են նաև «Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի» հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Նիստը նախատեսվում է անցկացնել ավելի ուշ։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է հանդիպման մասին՝ չներկայացնելով կողմերի քննարկած հարցերի վերաբերյալ մանրամասներ։

Leave a Comment