
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեղեցու բարեփոխման հարց գոյություն չունի:
Գոյություն ունի Եկեղեցու ոչնչացման հարց:
Եկեղեցու ոչնչացման ճանապարհին կա ընդամենը մեկ արգելք՝ Գարեգին Բ Հայրապետը:
Մենք շուտով պետք է ընտրենք եկեղեցի ունենալ չունենալու մեջ:
Եթե որևէ հիմար պատճառաբանությամբ ընտրենք եկեղեցի չունենալը, մեզ կրոնափոխ անելը կարճ ժամանակի հարց է:
Սա որևէ լավ կամ վատ հոգևորականի անձի հարց չի: Սա Թուրքիայի պահանջն է։
Նպատակը՝ ոչնչացնել հետագա դիմադրության որևէ հնարավորություն:
Լուծումը՝
1. Համաեկեղեցական համախմբում Վեհափառի շուրջ:
2. Համազգային, վերկուսակցական, անամբիցիա համախմբում եկեղեցու հոգևոր մոդերացիայի ներքո:
3. Համազգային դիմադրություն եկեղեցու օրհնությամբ»:
Աղբյուրը` Նարեկ Մալյան