Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի բուլղարական «Բոտև 2012» ակումբում – armeniatoday.am

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը տեղափոխվել է Բուլղարիա՝ համալրելով «Բոտև 2012» ակումբի կազմը, հայտնել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան։

Ըստ ֆեդերացիայի՝ 2026-2027 թթ․ մրցաշրջանում 20-ամյա մարզիկի նոր թիմը հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։

Մելիքյանը մրցաշրջանին նախապատրաստվել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» հետ։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ ընկերական խաղում նա դաբլ-դաբլ է գրանցել (13 միավոր, 13 ռեբաունդ)։

Նոր թիմի կազմում «Լևսկիի» դեմ ստուգողական հանդիպմանը նա նույնպես աչքի է ընկել դաբլ-դաբլով (12 միավոր, 11 ռեբաունդ)։

Մինչ Բուլղարիա տեղափոխվելը հայ բասկետբոլիստը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» թիմերում։

Leave a Comment