Մեր տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջեւ ծագած ֆինանսական հարցերի հետ կապված: Բանակի մեր աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը, փաստորեն, նման ողբերգությունների պատճառ է դառնում: Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին եւ ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: