Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել

Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ Յոմ Կիպուրի («Քավության օր») ժամանակ ականջակալներով հեծանիվ վարելու համար: Նշվում է, որ նրանք պղպեղի սփրեյ են կիրառել։ Հայկական 301 մուլտիմեդիա լրատվականի թղթակից Գեղամ Բալյանի հաղորդմամբ՝ երեխան երաժշտություն էր լսում, երբ հրեա տղամարդիկ մոտեցել են և պահանջել հանել ականջակալները։ Լսելով, որ նա անգլերեն է խոսում, նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չխոսե՛ս» ու հարձակվել է:

Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած հարձակումն արձանագրվել է անվտանգության տեսախցիկների կողմից, ոստիկանությունը փակել է գործը՝ առանց որևէ մեկին ձերբակալելու։

Leave a Comment