Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները հայտնի են

168.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականները շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող համաշխարհային Օլիմպիադայում:

Մրցաշարի 9-րդ տուրում տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի, իսկ կանանց հավաքականը` Չինաստանի թիմերի հետ:

Այժմ կանանց ընտրանին 3-րդ տեղում է, իսկ տղամարդկանց հավաքականը 9-րդն է:

Տղամարդկանց մրցաշարի առաջատարը Ուզբեկստանն է, իսկ կանանցը` Չինաստանը:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Leave a Comment