
Կասպից ծովում զոհված ղազախստանցի զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կասպից ծովի ափին ուսումնա-մարտական առաջադրանք կատարելիս՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով, ծովը քշել-տարել է 19 զինծառայողի։ Ավելի ուշ Մանգիստաուի մարզի վարչակազմից հայտնել են, որ խոսքը 17 զինծառայողի մասին է։ Երեքին հաջողվել է փրկել։ Փրկվածներից մեկը գտնվում է հիվանդանոցում։