Ֆրանսիան ձգտում է խիստ սահմանափակումներ մտցնել պաշտպանական նախագծերում ԵՄ-ին չպատկանող երկրների մասնակցության հարցում:
Տասներկու երկիր պնդում է, որ միության ապագա պաշտպանական ծրագրերը պետք է բաց մնան ԵՄ-ից դուրս գտնվող ռազմական դաշնակիցների համար՝ հակադրվելով եվրոպական արտոնյալ կարգավիճակի (եվրոպական նախապատվության) խիստ կանոններ սահմանելու Ֆրանսիայի ձգտմանը։
Գերմանիայի, Ավստրիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի, Շվեդիայի և Սլովենիայի կողմից ստորագրված փաստաթուղթը դեմ է արտահայտվում «Եվրոպական մրցունակության հիմնադրամի» (ECF) շրջանակներում եվրոպական արտոնյալ կարգավիճակի խիստ կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությանը. հիմնադրամը ԵՄ հաջորդ բյուջեի առանցքային բաղադրիչներից է։
«Երրորդ երկրների մասնակցության համար բաց լինելը շատ կարևոր ազդանշան է ԵՄ-ից դուրս գտնվող մեր դաշնակիցների և գործընկերների համար», – նշվում է փաստաթղթում։
Եվրոպական մայրաքաղաքներին սպասվում են բարդ բանակցություններ ԵՄ-ի՝ 2028-2034 թվականների հաջորդ երկարաժամկետ բյուջեի շուրջ, որտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մրցունակության, պաշտպանության և անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ «Երրորդ երկրներ» ասելով նկատի են առնվում ԵՄ անդամ չհանդիսացող պետությունները։
«Մենք պետք է սերտորեն համագործակցենք՝ ապահովելու մեր պաշտպանական պատրաստականությունը, մասնավորապես՝ ռազմական տեխնիկայի փոխգործունակությունն ու ստանդարտացումը», – հայտարարել են 12 երկրները։
«Համագործակցային ձևաչափերը կարող են մեծացնել ԵՄ ֆինանսավորման ազդեցությունը՝ ավելացնելով բյուջետային հատկացումները և ապահովելով մասշտաբի էֆեկտ, ինչպես նաև բարձրացնելով արդյունավետությունը, կայունությունն ու նորարարությունը մատակարարման շղթաներում», – հավելել են փաստաթղթի հեղինակները՝ ընդգծելով ճկունության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անվտանգության փոփոխվող միջավայրը։
Փաստաթղթում նաև պնդում է արվում, որ ԵՄ-ն «պետք է պահպանի ԵՏԳ (Եվրոպական տնտես «Ինչ վերաբերում է եվրոպական միջոցներին, ապա դրանք պետք է օգտագործվեն մեր կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ համատեղ ներդրումներ կատարելով մեր նորարարական էկոհամակարգերի, ինչպես նաև պաշտպանական և տիեզերական ոլորտների աջակցության համար», — ամռան սկզբին հայտարարել էր ԵՄ հարցերով Ֆրանսիայի նախարար Բենժամեն Հադդադը։
«SAFE [Եվրոպայի անվտանգության գործողությունների ծրագիր] և EDIP [Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագիր] նախաձեռնությունների համար սահմանված չափանիշները… լավ նախադեպ են ստեղծում Եվրոպական մրցունակության հիմնադրամի (ECF) համար», — հավելել էր նա։
1,5 միլիարդ եվրո արժողությամբ EDIP-ը և 150 միլիարդ եվրո ծավալով SAFE գործիքը պահանջում են, որ բաղադրիչների առնվազն երկու երրորդը լինի եվրոպական ծագման, ինչպես նաև պաշտպանում են նախագծման իրավունքը (design authority):
Ֆրանսիայի դիրքորոշմանը քննադատորեն մոտեցող մի դիվանագետ նշել է, որ «Փարիզը մեկուսացված է»։
«Ֆրանսիան պարզապես չի կարող իրեն թույլ տալ ձգձգել եվրոպական պաշտպանական ներդրումները», — ասել է դիվանագետը։ — «Մենք չպետք է անտեսենք աշխարհաքաղաքական ավելի լայն պատկերը։ Մենք պետք է ամրապնդենք ռազմավարական պաշտպանական կապերը այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսիք են Կանադան կամ Մեծ Բրիտանիան, այլ ոչ թե վտանգենք դրանք՝ հանուն ներքին արդյունաբերական շահերի»։
Մեկ այլ դիվանագետ պաշտպանել է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Եվրոպական նախապատվությունը ECF-ի հավելյալ արժեքն է, քանի որ խոսքը ԵՄ միջոցների մասին է, պնդել է դիվանագետը։
«EDIP-ը պետք է նախադեպ ծառայի։ Յուրաքանչյուր երկիր որոշել է ավելացնել իր ազգային պաշտպանական բյուջեն՝ ՆԱՏՕ-ի ծախսային թիրախներին համապատասխանելու համար, և նրանք կարող են այդ գումարն օգտագործել այնպես, ինչպես ցանկանում են։ Այստեղ խոսքը ԵՄ միջոցների մասին է»։
ԵՄ պաշտպանական արդյուն Այս վեճը ծագում է այն պահին, երբ մայրաքաղաքները շտապում են մինչև տարեվերջ համաձայնության գալ ապագա բյուջեի շուրջ՝ ընդառաջ ամբողջ միությամբ անցկացվելիք ընտրություններին, այդ թվում՝ ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում Ելիսեյան պալատ կարող է մուտք գործել ծայրահեղ աջ հայացքներ ունեցող և եվրասկեպտիկ Մարին Լը Պենը։