9-ամյա հայ երեխան հարձակման է ենթարկվել Երուսաղեմում

Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի  օրը, հեծանիվ վարելիս 9-ամյա հայ քրիստոնյա տղայի՝ Վիլյամի վրա պղպեղի սփրեյ են փչել  իսրայելցի հրեա ծայրահեղականները։ Այս մասին հայտնում է հայկական 301 մուլտիմեդիա լրատվական միջոցի թղթակից Գեղամ Բալյանը։ Լրատվամիջոցը  գործում է Հայաստանում և Սփյուռքում։

Աղբյուրը մանրամասնում է, երեխան  երաժշտություն լսելիս է եղել,  երբ նրան մոտեցած տղամարդիկ սպառնական կերպով մոտեցել  են և պահանջել են հանել ականջակալները։

Լսելով, որ նա անգլերեն է խոսում, նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չխոսե՛ս, հրեանե՛ր են»՝ և հարձակվել նրա վրա։

Տարածված տեսանյութում մեջ լսվում է, թե ինչպես է մայրը փորձում հանգստացնել 9-ամյա Վիլյամին՝ վստահեցնելով, որ փոքր քույրը՝ Արևը, ապահով է։

Leave a Comment