ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ



168.am-ը գրում է.


Եվրամիության ներքին շուկան մրցակցային և խիստ կարգավորված է, այնտեղ հայաստանյան արտադրանքի համար հարմարավետ պայմաններ չեն լինի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։


«Խիստ իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային և կարգավորված է, այնտեղ հաստատ գրկաբաց չեն սպասելու հայաստանյան արտադրանքին», – ասել է Մասլեննիկովը։

Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է, որ ԵՄ անդամակցությանը թեկնածու երկրները, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող են սպասել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment