
Գիշերն ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։ Այսպես, Exilenova+-ի տվյալներով՝ Ուլյանովսկում հարձակման է ենթարկվել «Իսկրա» գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը։ Ձեռնարկությունը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային սարքավորումների, կապի միջոցների և հատուկ նշանակության տեխնիկայի բաղադրիչների արտադրության մեջ։
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Պերմը, որտեղ հրդեհ է բռնկվել «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանում։ Սա Ռուսաստանի առանցքային գործարաններից մեկն է։ Պայթյունների ձայներ են լսվել նաև Վորոնեժում։ Նախնական տվյալներով՝ հարձակման է ենթարկվել «Վորոնեժսինթեզկաուչուկ» ձեռնարկությունը։