Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպել


Քաղաքականություն


Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում:

ՀՀ ԱԳՄԱ նախարարության հաղորմդմաբ, երկու նախարարներն շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։

Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։

Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։


Leave a Comment