«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից և այդ առաջարկով դիմել է ՔՊ վարչությանը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ հարցի քննարկումը վարչությունում հետաձգվում է, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է երկրից և չի կարող մասնակցել վարչության նիստին։
Թերթի աղբյուրը քիչ հավանական է համարել, որ վարչությունը կողմ կքվեարկի Սարգսյանին, քանի որ ՔՊ Վերահսկող հանձնաժողովի որոշումները մեխանիկորեն հաստատվում են վարչության կողմից։
Փաշինյանը կուսակցության հետ Սարգսյանի հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։
Սեպտոմբերի 22-ին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանը Armenia Today-ին հերքել էր Սարգսյանի հարցը կուսակցությունում քննարկելու և նրան հնարավոր հեռացնելու մասին մամուլի տեղեկությունը։
